Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փելեշյանի «Տարվա եղանակները»` Ամստերդամում

Փելեշյանի «Տարվա եղանակները»` Ամստերդամում
24.10.2012 | 14:07

Հայ մեծանուն կինոբեմադրիչ Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» կինոնկարը (1972 թ., «Երևան» կինոստուդիա) ընդգրկվել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի` «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանակարգում: Այս ֆիլմը Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է: Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և, միևնույն ժամանակ, հարմոնիան:

Փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 14-25-ին:
Փառատոնի տնօրեն Ալլի Դիրքսը հեղինակին ուղղված նամակում նշել է. «Մեզ համար մեծագույն պատիվ է այստեղ` Ամստերդամի հոբելյանական փառատոնում ցուցադրել Ձեր ցնցող, անմահ ֆիլմը»: Այս մասին տեղեկացնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և նշում, որ 2013-ին լրանում է Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը: Նրա խոսքով` այս տարվա գարնանն անվանի կինոգործիչը ցանկություն էր հայտնել Հայաստանում նոր ֆիլմ նկարահանելու, սակայն առայսօր Երևանից ոչ մի պաշտոնական պատասխան կամ հրավեր չի ստացել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ